20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մանկավարժ Բլեյանի առաջարկը գործարար Լեդի Հակոբը մերժեց

Մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու համար եթե չլիներ սահմանված 1 մլն ընտրագրավը, հնարավոր է, որ  “Մխիթար Սեբաստացի “ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը դառնար պատգամավորության թեկնածու: Անկեղծանալով` “Հենարան” ակումբի բանախոսն ասաց, որ չառաջադրվելու մի պատճառ էլ կա`  կրթահամալիրի տնօրեն լինելը:

“Ես այսօր զբաղվում եմ կրթական քաղաքականությամբ եւ այդ գործի մեջ եմ օրը 24 ժամ: Դրանից ավելի բարձր աշխատանք մեկ էլ ՀՀ նախագահինն է”,-ասաց Բլեյանը` չբացառելով  նախագահական ընտրություններում առաջադրվելը:

Աշոտ Բլեյանը պատմեց, որ  2003թ. խորհրդարանական ընտրություններին ինքը առաջադրվել էր Մալաթիա-Սեբաստիա համայնքում: Մրցակիցը՝ Հակոբ Հակոբյանն էր (Լեդի Հակոբ): Ըստ Բլեյանի, Հայաստանի Հանրապետությունը ինքն էլ է ստեղծել, Հակոբյանն էլ` երկուսինն է:

“Հիմա դու ունես ձեռնարկատիրություն, իսկ ես ունեմ քաղաքական գործունեություն ծավալելու կարծես ավելի լավ ունակություններ: Եվ ես այս պահին աշխատանք չունեմ: Ինչո՞ւ ես ուզում երկուսն էլ ունենաս: Արի ես գնամ խորհրդարան, օրենքներ գրեմ  քո բիզնեսը զարգացնելու համար”,-Բլեյանը առաջարկեց Հակոբյանին, սակայն վերջինս տիրացավ երկուսին էլ:

Բլեյանի խոսքով, Ազգային ժողովը գրագետների տեղ է, բայց լավ կրթված մարդը չի կարող լինել պատգամավոր: Բլեյանի խոսքով, գործարար պատգամավորը չի կարող ամեն օր խորհրդարանում լինել:

”Պատգամավոր լինել նշանակում է առավոտվա 9-ից մինչեւ երեկոյան 9-ը կարդալ, իսկ օլիգարխները դրա ժամանակը չունեն: Ես ուզում եմ, որ նոր խորհրդարանում լինեն գրագետ մարդիկ: Ազգային ժողովը պետք է ավելի գրավիչ դառնա”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ